Ռուսաստանը, Թուրքիայի հետ կոնֆլիկտելով, մեր բարեկամը չի դառնում
Նմանատիպ
Լևոն Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
ԱՄՆ-ն, հովանավորելով Թուրքիային, մեր թշնամին չի դառնում, Ռուսաստանն էլ, կոնֆլիկտելով Թուրքիայի հետ, մեր բարեկամը չի դառնում: Ցանկացած պահի նրանց հարաբերությունները կարող են փոխվել, ու աշխարհաքաղաքական կարգը լրիվ ուրիշ տեսք կունենա:
Թե չէ մենք մեզ էնպես ենք պահում, ոնց որ առաջին աշխարհամարտի ընթացքում մեր դաշնակից ռուսները չլքեցին մեզ, երբ մեզ կոտորում էին 1915-ին, և երբ թուրքերը ոգևորված ռուսների նահանջով լայնածավալ հարձակում չէին ձեռնարկել դեպի արևելք, ինչը կանխվեց 1918-ին Սարդարապատում միայն և միայն մեր ուժերով: Կամ էլ նույն այդ աշխարհամարտի ընթացքում ամբողջ աշխարհն աչք չփակեց մեր ողբերգության վրա, նույն ժողովրդավարության հայրենիք ԱՄՆ-ն, կամ հումանիզմի ու քաղաքակրթվածության օրրան` Եվրոպան:
Եթե մեզ թվում է, թե մենք ինչ-որ լուրջ դերակատարում ունենք աշխարհաքաղաքականության ձևավորման գործում առանց մեզնից ինչ-որ լուրջ ուժ, լուրջ գործոն ներկայացնելու, ուրեմն մենք դեռ «թղթե շերեփի» քաղաքական տրամաբանությունից էն կողմ չենք անցել: Այնպես որ, ո՛չ ոգևորվենք, ո՛չ էլ տխրենք: Սա մեր թեման չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում