«Ժառանգություն»-ը պարզաբանում է. Նոյեմբերի 12-ին կայացել է նախապես և պաշտոնապես համաձայնեցված հանդիպում ԲՀԿ-ի հետ
14/11/2012 17:08
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել Ժառանգություն – ԲՀԿ հանդիպման շուրջ, որում ասվում է.
«Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ կարծիքների եւ մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» Կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես եւ պաշտոնապես համաձայնեցված հանդիպում «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակների միջեւ:
«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական նիստում, ընթացիկ ամսում: Հետագա քայլերը կորոշվեն վարչության քննարկումներից հետո»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում