Ըստ վարչապետի` քիչ հավանական է, որ նախկին նախագահներն առաջադրվեն առաջիկա ընտրություններում
14/11/2012 18:37
Նմանատիպ
ԱԺ նիստից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ քիչ հավանական է, որ նախկին նախագահներն առաջադրվեն առաջիկա նախագահական ընտրություններում:
«Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգն ու իմիջը շատ բարձր է, շատ մեծ հավանականությամբ նա կընտրվի հանրապետության նախագահ: Կարծում եմ, քաղաքական մեկնաբանները այս հարցի շուրջ կիսում են հավանականության այս տեսակետը»,- ասել է Տ.Սարգսյանը:
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ում է գործող վարչապետը տեսնում որպես ապագա վարչապետ, քանի որ շատ է խոսվում նախագահական ընտրություններից հետո վարչապետի փոփոխության մասին, Տ.Սարգսյանը նկատել է. «Կմտածեմ` կասեմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում