«Ժողովուրդ». Շեկոյի հանդեպ հետախուզումն արդեն դադարեցվել է
Նմանատիպ
«Ժողովուրդ»–ի տեղեկություններոն՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Շեկոյի հանդեպ մարտի 30-ին հայտարարված հետախուզումն արդեն դադարեցվել է։ Նա հիմա ազատության մեջ է։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին «Մսի կոմբինատ» կոչվող թաղամասում Շեկոյի և Տանկի (խոսքը Հարություն Մկրտչյանի մասին է, որը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցներից մեկի ղեկավարն է) միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ կրակոցներ էին հնչել։ Նախընտրական «ռազբորկայի» վերագրված այս վիճաբանությունից հետո նրանք երկուսն էլ գտնվում էին հետախուզման մեջ։ Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով. «Գնացել, հանձնվել է և գրավով դուրս գրվել։ Հիմա նա ազատության մեջ է։ Բայց, ինչքանով տեղյակ եմ, երկու կողմերն էլ հաշտվել են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում