«Ժողովուրդ». ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործունեության վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս
Նմանատիպ
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործունեության վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս։ ԵՊԼՀ-ում նրա պաշտոնավարման ժամանակ ստեղծվել է «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոն, որը գործում է ապօրինի կերպով։ Բանն այն է, որ նորաստեղծ կենտրոնը, ՀՀ օրենսդրության համապատասխան, պետք է ՀՀ ԿԳՆ կողմից ստանար թույլատրություն, ինչը չի արվել։ «Ժողովուրդ»–ի աղբյուրների պնդմամբ՝ նման թույլատրություն չէր էլ կարող լինել, քանի որ տվյալ կենտրոնը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին։ Այս կենտրոնի ղեկավար Տանյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Կենտրոնը գործում է ԵՊԼՀ համապատասխան օրենքով և հրամաններով»։ Համաձայն մեր տեղեկությունների՝ ՀՀ ԿԳՆ-ն այս ոլորտում արդեն իսկ սկսել է ուսումնասիրություններ կատարել»,– գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում