«Հրապարակ». Երբեմնի 3,5 հազար դրամի փոխարեն ոչխարի մեկ կիլոգրամ միսը շուկաներում 2 հազար է
15/11/2012 10:26
Նմանատիպ
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում։ Պատճառը Իրանում չորս անգամ արժեզրկված ազգային դրամն է, այն դոլարի վերածելը ձեռնտու չէ իրանցի գործարարներին, որոնք այստեղ դոլարով էին ոչխարներ գնում։ Արդյունքում շահել է հայաստանյան սպառողը, երբեմնի 3,5 հազար դրամի փոխարեն ոչխարի մեկ կիլոգրամ միսը շուկաներում այլևս 2 հազար է։ Որոշակի քանակի ոչխարի թարմ միս է արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ինքնաթիռներով, առանձնապես ոչ մեծ ծավալներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում