Հայաստանը երկու նոր ներկայացուցիչ կունենա ՀԱՊԿ-ում
Նմանատիպ
2013թ. հունվարի 1-ից Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ ) կունենա երկու նոր հաստիք՝ ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատուի և ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի:
Ինչպես նշվում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում, որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով։
ՀԱՊԿ-ի աշխատանքային մարմինների և միացյալ շտաբի գործունեությանը զինված ուժերի ներկայացուցչի կարգավիճակով մասնակցելու հանգամանքը հնարավորություն է ընձեռում անհրաժեշտ և բավարար ներկայացուցչության մակարդակով տեղում օպերատիվ կերպով արձագանքել ընթացիկ պրոբլեմներին, իրավասության սահմաններում իրավասու որոշումներ կայացնել, ինչպես նաև ռազմաքաղաքական ղեկավարությունից ստացած առաջադրանքները ու հանձնարարությունները, սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ-ի անունից փաստաթղթեր ստորագրել, ՀԱՊԿ-ի տեղակայման վայրի պետությունում ավագ զինվորական պաշտոնյայի գործառույթներ իրականացնել և այլն
Այդ մասնակցությունը հնարավորություն կընձեռի լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, առավել օպերատիվ արձագանքել բարձրացված խնդիրներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում