ԱԺ խմբակցություններից 4-ը դեմ կքվեարկեն 2013թ.-ի բյուջեի նախագծին
15/11/2012 15:23
Նմանատիպ
Հայաստանի Ազգային ժողովի 4 խմբակցություններ այսօր հայտարարել են, որ դեմ են քվեարկելու 2013 թվականի բյուջեի նախագծին: Դրանք են ընդդիմադիր ԱԺ «Ժառանգություն», Հ. Յ. Դաշնակցություն, Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Բյուջեի նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարել են ԱԺ «Օրինաց երկիր» և Հանրապետական խմբակցությունները:
Բյուջեի նախագծին դեմ խմբակցությունները հիմնավորում են իրենց որոշումը՝ նշելով, որ դրանով չի բարձրանա ժողովրդի կենսամակարդակը, այլ էլ ավելի կխթանեն արտագաղթը:
Խմբակցությունների դիրքորոշումներից հետո նախագիծը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ պատգամավորների կողմից արված 60 առաջարկություն ընդունելի է կառավարության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում