Վարդենիսում կամուրջ է փլուզվել. Կա 3 զոհ և 2 վիրավոր
Նմանատիպ
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.27-ին, ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել: Հետագայում պարզվել է, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը:
Համաձայն ԱԻՆ-ի տրամադրած տեղեկությունների՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ կա 4 տուժած, որոնցից մեկին’ Ա. Անտոնյանին, տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ:
Փրկարաները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ’ Վ. Սարգսյանի, Գ.Ավետիսյանի և Սևան քաղաքի բնակիչ’ ն. Մարտիրոսյանի դիերը:
Պատահարի հետևանքով վիրավոր են Վարդենիս քաղաքի բնակիչներ ռ. Համբարձումյանը և Ա. Անտոնյանը: Նրանք կոտրվածքներով տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Առաջին կլինիկական հիվանդանոց»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում