Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51 տոկոսը. Սյունիքն առաջատարի դիրքը զիջել է Արարատին (տեսանյութ)

Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51 տոկոսը. Սյունիքն առաջատարի դիրքը զիջել է Արարատին (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախնական տվյալներով մասնակցել է ընդհանուր ընտրողների 50.51 տոկոսը: Այս մասին ժամը 21-ին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Երևանում մասնակցել է ընտրական ռեգիստրում գրանցված քաղաքացիների 45,93 տոկոսը: Եթե մինչ այս քվեարկողների թվաքանակի առումով առաջատարը Սյունիքի մարզն էր, որին հաջորդում էին Արարատի և Վայոց ձորի մարզերը, ապա ժամը 20.00-ի դրությամբ առաջատարն Արարատի մարզն է` 66.33 տոկոս, այնուհետ Սյունիքը` 66.33 տոկոս,  Վայոց ձորում հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 66.33 տոկոսը: Ամենապասիվը սակայն շարունակեց մնալ Շիրակի մարզը` 41.28 տոկոս: Սահմանապահ Տավուշի մարզում քվեարկության ցուցանիշը 41.28 տոկոսի շրջակայքում է,  Լոռիում քվեարկել է ընտրական իրավունք ունեցողների 46.23 տոկոսը: Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը գրեթե նույն արդյունքներն են գրանցել` համապատասխանաբար 53.26,  52.69 և 52.24 տոկոս:

Տեսանյութը` 1in.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում