Եղեգնաձորում կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ն անիվների վրա» կինոփառատոնը

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում այսօր մեկնարկելու է «Ոսկե ծիրան»-ն անիվների վրա ծրագիրը և շարունակվելու է մինչև նոյեմբերի 18-ը:

Ինչպես տեղեկացնում են փառատոնի լրատվական ծառայությունից, փառատոնի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմով:

Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած Ս. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը:

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա. ֆիլմեր առանց սահմանների» ծրագրով’ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նոյեմբերի 2-ից 9-ը հյուրընկալվել էր Մինսկի 19-րդ «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնին:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում