ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի
16/11/2012 17:03
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում