«Հայկական ժամանակ». Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունն արդեն նոր գրասենյակ ունի
Նմանատիպ
ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունն արդեն նոր գրասենյակ ունի, և այդ գրասենյակը ոչ թե վարձակալած է, այլ կուսակցության սեփականությունն է։
Գեղամյանի նոր գրասենյակը գտնվում է Հանրապետություն փողոցի վրա, նորակառույց շենքում։ «Թու, թու, թու, լավ տեղ է»,– երեկ մեր թղթակցին ասել է Գեղամյանը՝ հավելելով. «Նախկին գրասենյակի համեմատությամբ տարբերությունը շոշափելի է, առավելևս՝ ՀՀԿ-ի գրասենյակի հարևանությամբ է, իսկ հիմա մենք, գիտեք, սերտորեն համագործակցում ենք»։ «ՀԺ» թղթակիցը փորձել է Գեղամյանից ճշտել՝ սեփակա՞ն, թե կուսակցության գումարներով է նոր գրասենյակը ձեռք բերվել։ «Այդ բոլոր հարցերին ես հետո կպատասխանեմ»,– ասել է երբեմնի մոլի ընդդիմադիրը։ Երեկ Մոսկովյսսն փողոցի վրա գտնվող ԱՄ նախկին շենքի ճակատից, որտեղ նախկինում գործում Էր ԱՄ-ն՝ վարձակալության հիմունքներով, հանվել է կուսակցության պաստառը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում