«Հայկական ժամանակ». Գյումրիում տպավորությունն այնպիսին է, որ առաջիկայում Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել
Նմանատիպ
«Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել Գյումրիի քաղաքապետարանում՝ երեկ մեր թղթակցին հայտնել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը։ Ստուգումները սկսվել են երեկ, ուսումնասիրվում է պետական բյուջեից քաղաքապետարանին տրվող դոտացիոն գումարների ծախսման արղյունավետությունը։ Հիշեցնենք, մենք տեղեկացրել էինք, որ առաջիկայում մի շարք ստուգող կազմակերպություններ մտնելու են Գյումրու քաղաքապետարան։ Թե այս ստուգումներն ինչ հետք կարող են թողնել Գյումրիի նախկին քաղաքագետ Վարդան Ղուկասյանի հետագա ճակատագրի վրա, դեռ հայտնի չէ։ Գյումրիից, սակայն, շաբաթներ առաջ մեզ փոխանցել էին, թե տպավորությունն այնպիսին է, որ առաջիկայում Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել։ Որքանով է այս տպավորությունը հիմնավորված, դժվար է ասել»,– գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում