Քաղաքաշինության նախարարության աշխատանքային խումբը կլուծի «Մուշ-2» և «Անի» թաղամասերի բնակիչների խնդիրները
Նմանատիպ
«Ընդառաջելով Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերի բնակիչների դիմումներին քաղաքաշինության նախարարի նոյեմբերի 16-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է արագ արձագանքել նշյալ թաղամասերի բնակիչներից ներկայացվող բողոքներին և առաջարկություններին, վերահսկել դրանց հետ կապված աշխատանքների ընթացքը»: Այս մասին ասվում է Քաղաքաշինության նախարարության տարածածա հաղորդագրությունում:
Վերոնշյալ Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերի շինարարությունն իրականցվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում և կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությունը պայմանագրային պարտավորությունների համաձայն իրականացնում է երաշխիքային սպասարկում: Քաղաքաշինության նախարարության վերոնշյալ աշխատանքային խումբը կգործի հենց «Մուշ-2» թաղամասում:
Խումբը ղեկավարող քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնի պետը’ համաձայն հրամանի պարտավոր է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին եռօրյա պարբերականությամբ զեկուցել ՀՀ քաղաքաշինության նախարարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում