Ս.Կարապետյան. «Կորցնելով հայկական պատմական տարածքները՝ մենք հատուցում ենք մշակույթով»
Նմանատիպ
Հայկական վանքերն ու եկեղեցիները, որոնք գտնվում են Հյուսիսային Արցախի տարածքում, այսինքն’ Ադրբեջանի սահմաններում, արժանացել են նույն ճակատագրի, որին որ արժանացան Նախիջևանում գտնվող հայկական եկեղեցիներն ու հուշակոթողները. այսինքն ավերված են:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, կորցնելով հայկական պատմական տարածքները’ մենք հատուցում ենք մշակույթով: «Հայկական հուշակոթողներից չհասկացողներն Ադրբեջանում ծավալելով ինքնագլուխ գործունեություն’ վերանորոգում և վերականգնում են հայկական եկեղեցիների, վանքերի ու հուշակոթողների արտաքին տեսքը: Եթե վանքեր ու եկեղեցիներ վերականգնելու փորձ չունեցած մեկը քիթը խոթում է այդ ոլորտի մեջ և չի ուզում այդ գործի հմուտ մասնագետներ հրավել քաղաքական անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի պատճառով, ապա ինքնաբերաբար արդյունքը չի կարող գիտական իմաստով գրագետ լինել և վերականգնման նորմերին համապատասխան»,-ասաց նա:
Հուշարձանագետի խոսքով’ Արևմտյան Հայաստանում գտնվող հուշարձանների վիճակն այժմ այլ է, եթե 50-60 տարի առաջ այնտեղ քանդում էին հայկական հուշարձանները, ապա այժմ ճիշտ հակառակն է արվում: Այնուհանդերձ, այստեղ եւս ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: «2007թվականին Վանից քիչ հեռու գտնվող Արտամետ գյուղի եկեղեցին իշխանությունները վերանորոգել էին. ուզել էին ինչ-որ բան անել, սակայն, ճարտարապետական տեսանկյունից սխալ կառույց են ստացել’ եկեղեցու տանիքը թողնելով հարթ: Նրանք չեն թաքցնում, որ դա հայկական եկեղեցի է, նույնիսկ ցուցանակների վրա է նշված դրա հայկական լինելը, սակայն եկեղեցին, վերանորոգումից հետո, այլևս չունի հայկական ճարտարապետություն. նրանում ամեն ինչ թուրքական է»,-ցավով ընդգծում է Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետը վստահեցնում է, որ նույնիսկ Հայաստանից ճարտարապետ հրավիրելու դեպքում հայ մասնագետն առանց որոեւէ փոխհատուցման կհամաձայներ աշխատել:
Սամվել Կարապետյանի խոսքով’ լինում են նաև դեպքեր, երբ հայկական մշակութային կառույցի վերանորոգումը դիտավորյալ կիսատ են թողնում: «Տիգրան Հոնեցի եկեղեցու վերանորոգման ժամանակ վեղարը կիսատ են թողել: Սովորաբար նման բաներ անում են, երբ մոռացված է լինում եկեղեցու արտաքին տեսքը: Սակայն այս դեպքում դա արդարացված չէ»,-ասաց Սամվել Կարապետյանը:Հայկական վանքերն ու եկեղեցիները, որոնք գտնվում են Հյուսիսային Արցախի տարածքում, այսինքն’ Ադրբեջանի սահմաններում, արժանացել են նույն ճակատագրի, որին որ արժանացան Նախիջևանում գտնվող հայկական եկեղեցիներն ու հուշակոթողները. այսինքն ավերված են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, կորցնելով հայկական պատմական տարածքները’ մենք հատուցում ենք մշակույթով: «Հայկական հուշակոթողներից չհասկացողներն Ադրբեջանում ծավալելով ինքնագլուխ գործունեություն’ վերանորոգում և վերականգնում են հայկական եկեղեցիների, վանքերի ու հուշակոթողների արտաքին տեսքը: Եթե վանքեր ու եկեղեցիներ վերականգնելու փորձ չունեցած մեկը քիթը խոթում է այդ ոլորտի մեջ և չի ուզում այդ գործի հմուտ մասնագետներ հրավել քաղաքական անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի պատճառով, ապա ինքնաբերաբար արդյունքը չի կարող գիտական իմաստով գրագետ լինել և վերականգնման նորմերին համապատասխան»,-ասաց նա:
Հուշարձանագետի խոսքով’ Արևմտյան Հայաստանում գտնվող հուշարձանների վիճակն այժմ այլ է, եթե 50-60 տարի առաջ այնտեղ քանդում էին հայկական հուշարձանները, ապա այժմ ճիշտ հակառակն է արվում: Այնուհանդերձ, այստեղ եւս ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: «2007թվականին Վանից քիչ հեռու գտնվող Արտամետ գյուղի եկեղեցին իշխանությունները վերանորոգել էին. ուզել էին ինչ-որ բան անել, սակայն, ճարտարապետական տեսանկյունից սխալ կառույց են ստացել’ եկեղեցու տանիքը թողնելով հարթ: Նրանք չեն թաքցնում, որ դա հայկական եկեղեցի է, նույնիսկ ցուցանակների վրա է նշված դրա հայկական լինելը, սակայն եկեղեցին, վերանորոգումից հետո, այլևս չունի հայկական ճարտարապետություն. նրանում ամեն ինչ թուրքական է»,-ցավով ընդգծում է Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետը վստահեցնում է, որ նույնիսկ Հայաստանից ճարտարապետ հրավիրելու դեպքում հայ մասնագետն առանց որոեւէ փոխհատուցման կհամաձայներ աշխատել:
Սամվել Կարապետյանի խոսքով’ լինում են նաև դեպքեր, երբ հայկական մշակութային կառույցի վերանորոգումը դիտավորյալ կիսատ են թողնում: «Տիգրան Հոնեցի եկեղեցու վերանորոգման ժամանակ վեղարը կիսատ են թողել: Սովորաբար նման բաներ անում են, երբ մոռացված է լինում եկեղեցու արտաքին տեսքը: Սակայն այս դեպքում դա արդարացված չէ»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում