ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն
19/11/2012 11:55
Նմանատիպ
Շաբաթ օրը կայացել է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է ՀՅԴ կողմից ներկայացված 7 կետերից բաղկացած առաջարկը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը, ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը և Մհեր Շահգելդյանը: Հանդիպման թեման եղել է ՀՅԴ 7 կետանոց առաջարկը:
Հանդիպումից հետո Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ կարրորում են այս հանդիպումների հրապարակայնությունը, ուստի այս եւ բոլոր հաջորդ հանդիպումների մանրամասները կներկայացվեն հանրությանը:
Այսօր կայանալու է ՀՅԴ-ՀԱԿ հանդիպումը: ՀՅԴ-ն հանդիպման առաջարկ է արել նաեւ ՀՀԿ-ին, «Ժառանգության»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում