Լոռիում կրկին ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
20/11/2012 12:16
Նմանատիպ
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 01.30-ին, Նարեկացու փողոցի թիվ 47 շենքի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգել են 1992 թ. ծնված Վահան Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է փայտանյութ’ առանց համապատասխան փաստաթղթի:
Նշանակվել էր մասնագիտական փորձաքննություն:
Ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 19-ին նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վահան Մ.-ն նշված փայտանյութը հոկտեմբերի 31-ին պատրաստել է «Հայանտառ» ՊՈԱԿ Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի Լորուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնից’ հատելով կաղնի և բոխի տեսակի ծառեր:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում