Կանադայում ՀՀ դեսպանը ICAO գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հարավային Կովկասում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 16-ին կայացավ Կանադայում ՀՀ դեսպան, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եգանյանի հանդիպումը ICAO-ի գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ եւ ՔԱՄԿ-ի փոխհարաբերությունները, առկա խնդիրներն ու անելիքները: Գոհունակությամբ նշվեց համագործակցության բարձր մակարդակը:

ՀՀ Մշտական ներկայացուցիչն ու Գլխավոր քարտուղարը մանրամասնորեն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն առնչվող մի շարք հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում