Հայտնի գործարարի տան վրա ավազակային հարձակման հետեւանքով 2 մարդ է տեղափոխվել «Արմենիա» ԲԿ (տեսանյութ)

Հայտնի գործարարի տան վրա ավազակային հարձակման հետեւանքով 2 մարդ  է տեղափոխվել «Արմենիա» ԲԿ (տեսանյութ)

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա: Հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց՝ հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր:

Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է:

Հանգամանքները ճշտվում են: Դեպքին մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ:

Ըստ Shamshyan.com-ի՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում