ՀԱՊԿ անդամ-պետությունները հայտարարություն կընդունեն Սանկտ-Պետերբուրգում կայանալիք նիստում
Նմանատիպ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-23-ը ՌԴ հյուսիսային մայրաքարաք Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին:
Ինչպես հայտնում են ԱԱԽ մամլո ծառայությունից, նիստի ընթացքում կքննարկվեն հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության հետ կապված հարցեր:
Նիստի արդյունքներով ակնկալվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդարանների ղեկավարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարության ընդունում:
Նախատեսված է նաև ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին ձևաչափով նիստ, որի ընթացքում կքննարկվեն ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում