14.1 C
Yerevan

Երևանում կայացել է հայ- չեխական գործարար համաժողով

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 22

Times.am-ը ներկայացնում է աշխարհում և տարածաշրջանում անցնող օրվա ամենակարևոր...

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...

Նոյեմբերի 20-22-ը Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Տոմաշ Դուբի այցի շրջանակներում նոյեմբերի 20-ին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացավ հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ հայ եւ չեխ գործարարներ: Չեխական կողմից ներկայացված էին նաեւ բանկային, ապահովագրական եւ մասնավոր սեկտորի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ եւ Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարարները’ Զոհրաբ Մնացականյանը եւ Տոմաշ Դուբը, Հայկական Զարգացման Գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան:

Այնուհետեւ ներկայացվեց Հայաստանում ներդրումային եւ գործարար մթնոլորտի վերաբերյալ զեկույց: Լիագումար նիստի ավարտին համաժողովը շարունակեց աշխատանքներն’ արդեն աշխատանքային խմբերի ձեւաչափով:

Նոյեմբերին 21-ին կկայանան ՉՀ փոխնախարար Տոմաշ Դուբի պաշտոնական հանդիպումները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Երեւանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի նախարարի, ինչպես նաեւ արտաքին գործերի ու էկոնոմիկայի փոխնախարարների հետ:

spot_imgspot_img