3-ժամյա ընդմիջումից հետո ԱԺ արտահերթ նիստի համար գրանցվեցին 46 պատգամավորներ. այն չկայացավ
21/11/2012 16:36
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը ժամը 15:00-ին դարձյալ չի կայացել ՝ քվորում բացակայության պատճառով:
Այս անգամ նիստին գրանցվել է 46 պատգամավոր, իսկ դահլիճում ընդամենը 10-ն էին:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստի համար ժամը 12:00-ին գրանցվել էին 44 պատգամավորներ՝ անհրաժեշտ 66-ի փոխարեն: Նիստը նախագահում էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Հանրապետական» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները չէին մասնակցում նիստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում