Էդ.Նալբանդյանն ընդունել է Էստոնիայի նորանշանակ դեսպանին
Նմանատիպ
Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ’ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարության ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները առավել կզարգանան, և վստահեցրեց, որ ԱԳՆ-ն մշտապես կաջակցի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Նախարարը գոհունակություն հայտնեց երկու երկրների արտգործախարարությունների միջև պարբերական շփումների և համագործակցության կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Տուրկը նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու համար:
Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԵՄ- Հայաստան շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում