«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոիք երթով շարժվում են նախագահական նստավայր
26/11/2012 11:22
Նմանատիպ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր առավոտվանից բողոքի երթով գործարանի մետից շարժվել են դեպի նախագահի նստավայր:
Գործարանի աշխատակիցները պահանջում են մարել իրենց չվճարված աշխատավարձերը:
ԻՆչպես հաղորդում է Tert.am-ը, ցուցարարներն այժմ մոտ 1000-1500 հոգի են: Գործարանի աշխատողների ընդհանում թիվը կազմում է մոտ 3000, ովքեր երկու-երեք ամիս պարբերականությամբ ստացել են մեկ ամսվա աշխատավարձ։ Ողջ գործարանից այս պահին գործում է ազոտ և թթվածին արտադրող 1/6 արտադրամասը՝ շուրջ 70 աշխատողներով, իսկ աշխատողների մյուս մասը երրորդ տարին է՝ գտնվում է հարկադիր պարապուրդում։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնելու է Լիբանան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում