Երևանում կմեկնարկի պատանիների ձյուդոյի Հայաստանի առաջնությունը
27/11/2012 17:01
Նմանատիպ
Նոյեմբերի 30-ին «ՄԻԿԱ» մարզական ակումբ մարզադահլիճում (հասցեն’ Մանանդյան 41) տեղի կունենա պատանիների ձյուդոյի Հայաստանի առաջնությունը 1996-98թթ. ծնված ձյուդոիստների միջև:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մրցումը անց կկացվի մեկ օրում 3 տատամինների վրա: Մրցման հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 18.00-ին, որից անմիջապես հետո կանցկացվի մրցումների եզրափակիչ մասը: Մրցումների գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Արարատ Մարտիրոսյանը:
Մրցման արդյունքում կձևավորվի նոր հավաքական կազմ, որը կնախապատրաստվի 2013թ. օգոստոսի 8-11 անցկացվելիք պատանիների աշխարհի առաջնությանը: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը միակ վարկանիշային մրցաշարն է 2014թ. պատանիների 2-րդ օլիմպիական խաղերի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում