UNICEF-ն ահազանգում է. Հայաստանում մանկական աղքատության ցուցանիշի աճ է նկատվում 2010թ.-ի համեմատ
Նմանատիպ
Համաձայն «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2012թ.» զեկույցի’ Հայաստանում 18 տարեկանից ցածր երեխաների 4.7 տոկոսը ծայրահեղ աղքատ է և 41.9 տոկոսը՝ աղքատ: Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (UNICEF), հաղորդում է Panorama.am-ը:
«Հայաստանում մանկական աղքատության ցուցանիշի աճ է նկատվում 2010թ. տվյալների համեմատ /ծայրահեղ աղքատ երեխաների 3.7 տոկոսը և աղքատ երեխաների 41.4 տոկոսը/: Հաշմանդամություն ունեցող երեխաները կամ այլ հաշմանդամ երեխաների հետ ապրող երեխաները ամենաղքատն են: Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում աղքատության ցուցանիշը մոտ 65 տոկոս է, մինչդեռ նրանց 8 տոկոսը ծայրահեղ աղքատ է:
UNICEF-ը կոչ է անում հրատապ քայլեր ձեռնարկել Հայաստանում մանկական աղքատության խնդրին արձագանքելու համար՝ ավելացնելով բյուջետային հատկացումները, գործողությունների պլաններ իրականացնել, որը կապահովի երեխաների և իրենց ընտանիքների համար սոցիալական պաշտպանության համակարգերի լիարժեք հասանելիությունը, խոցելի ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներով ընտանիքների համար սոցիալական ծառայությունների ստեղծումը, ինչը կնպաստի երեխաների հաստատություններում, ինչպես օրինակ մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում, գիշերային խնամքի կենտրոններում հայտնվելու կանխարգելմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում