Իտալիայի գավաթ. «Միլանը» շարունակում է պայքարը (տեսանյութ)
14/01/2016 02:19
Նմանատիպ
«Միլանը» շարունակում պայքարն Իտալիայի գավաթի խաղարկությունում: 1/4 եզրափակչում «Միլանը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Կարպիի» նկատմամբ:
14-րդ րոպեին Կարլոս Բակկան բացեց հաշիվը, իսկ 28-րդ րոպեին վերջինիս փոխանցումից հետո Մբայե Նյանգը կրկնապատկեց առավելությունը: «Կարպիին» հաջողվեց միայն մեկ գոլ խփել. 50-րդ րոպեին աչքի ընկավ Մատեո Մանկոզուն: Կիսաեզրափակիչ փուլում «Միլանը» մրցելու է «Սպեցիա»-«Ալեսանդրիա» զույգի հաղթողի հետ:
Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Միլան» – «Կարպի»՝ 2:1
Գոլերը՝ Բակկա 14′, Նյանգ 28′ – Մանկոզու 50′