Brent նավթի գինն ընկել է բարելի դիմաց մինչեւ 29,64 դոլար

Brent նավթի գինն ընկել է բարելի դիմաց մինչեւ 29,64 դոլար

Brent մակնիշի նավթը հունվարի 15-ին շարունակում է էժանանալ, ընդ որում տարեսկզբից դրա անկումը կազմել Է արդեն 20 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Երեւանի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ Լոնդոնի ICE Futures սակարանում Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,4 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 29,85 դոլար: Առեւտրաշրջանի ընթացքում գինն ընկել Է բարելի դիմաց մինչեւ 29,64 դոլար: Այդպիսով, տարեսկզբից գնանշումները կորցրել են 20 տոկոս, ինչը խոսում Է շուկայում «արջի» թրենդի մասին:

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի սակարկություններում նշված ժամին ընկել Է 4,8 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 29,7 դոլար:

Վերլուծաբանները հունվարի 15-ին նավթի գնանշումների անկումը բացատրում են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մոտալուտ չեղարկմամբ, որը քանիցս հայտարարել Է համաշխարհային շուկային մատակարարումներն ավելացնելու իր ձգտման մասին: Դա կարող Է խորացնել ներկայիս իրադրությունը, որ բնութագրվում Է առաջարկի ավելցուկով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում