«Լույսի մեջ խավար չկա»
Նմանատիպ
«Լույսի մեջ խավար չկա» ֆիլմը պատմում է Հայոց բանակում ծառայած զինվորների ու նրանց ընտանիքների մասին: Ֆիլմի հերոսներն ընդգրկված էին Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. ծրագրում: Ֆիլմը նկարահանել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը` ԱՀԹ տեղեկատվական բաժնի աջակցությամբ:
Ֆիլմում ներկայացված է Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ 2015թ. երկրորդ անգամ հանգանակվել էր 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը բաշխվեց.
• 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին,
• ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված I խմբի բոլոր զինհաշմանդամներին,
• ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված II և III խմբերի զինհաշմանդամներին:
Օգնությունը տրամադրվեց ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում ու Արարատի մարզում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում