Մայր Տաճար կբերվեն առաքյալների մասունքները

Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կմատուցվի Ս. Պատարագ:

Մայր Աթոռի մամլո դիվանի հաղորդմամբ՝ տոնի նախօրեին’ նոյեմբերի 30-ին’ ժամը 17.30-ին, տեղի կունենա նախատոնակի արարողություն, որի ընթացքում Միածնաէջ Ս. Տաճար կբերվեն Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս լուսավորիչ առաքյալների մասունքները:

Սրբազան մասունքները հավատացյալ ժողովրդի երկրպագության համար Մայր Տաճարում կպահվեն մինչև դեկտեմբերի 1-ը’ Ս. Պատարագի արարողության ավարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում