Ր.Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահի հետ
30/11/2012 18:13
Նմանատիպ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին:
Ինչպես փոխանցմում են «Ժառանգության» լրատվական ծառայությունից, նրանք քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային հարաբերություներին առնչվող հարցեր՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների համատեքստում կարեւորելով ԵԺԿ դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:
«Ժառանգություն» կուսակցությունը 2012թ. փետրվարից դիտորդի կարգավիճակով անդամակցում է ԵԺԿ-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում