Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այն հռչակել է 1992թ. դեկտեմբերի 3-ին: 

Հայաստանը ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրել և վավերացրել է 2010թ.-ին, որով պարտավորվել է ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքներ ստեծելու համար։

Հաշմանդամների միջազգային օրը նշելը նպատակ ունի ուշադրություն հրավիրել հաշմանդամների խնդիրների, նրանց արժանիքների, իրավունքների պաշտպանության վրա, հասարակության ուշադրությունը սևեռել այն առավելությունների վրա, որոնք նա ստանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում հաշմանդամների մասնակցությունից։

Disabilityarmenia.am-ի փոխանցմամբ՝ 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 182379 հաշմանդամ, որից 11057-ը 1-ին, 86402-ը’ 2-րդ, 76764 -ը’ 3-րդ խմբի: Մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների թիվը 8156 է:

Կիսամյակի ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվել 38654 քաղաքացի, որից 8827-ը առաջնակի քննվողներն են, 29827-ը’ կրկնակի փորձաքննվողները:

Առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել 8263 անձ: Նրանց 4.5%-ին սահմանվել է 1-ին, 32,5%-ի -ին’ 2-րդ , 55,6%-ին ‘ 3-րդ խումբ, իսկ 6,4%-ը հաշմանդամ երեխաներ են:

29827 վերափորձաքննված անձանցից 2.9%-ը հաշմանդամ չեն ճանաչվել:

2012թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամներին տրամադրվել է 7086 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա: Հաշվի առնելով հաշմանդամների անհատական կարիքները’ ընդլայնվել է նրանց տրամադրվող պարագաների տեսականին: «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում և «Սթրես-կենտրոն» ՓԲԸ-ում բուժվել և վերականգնման կուրս է անցել շուրջ 354 մարդ:

Իրականացվել է «Ուշ տարիքում տեսողությունը կորցրած հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով գրքերի տպագրում և «Խոսող գրքերի» ձայնագրության ծառայությունների ձեռքբերում» ծրագիրը, որից օգտվել է մոտ 538 հաշմանդամ: 2012թ-ին անվճար իրականացվել են հաշմանդամների աչքի 90 պրոթեզավորում և ձայնաստեղծ սարքերով ապահովվել են 50 հաշմանդամ:

2008թ.-ից գործում է տեսողությունը կորցրած հաշմանդամներին «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման ծրագիրը: Յուրաքանչյուր տարի ծրագրում ընդգրկվում են ԲՈՒՀ-երի’ տեսողությունը կորցրած ուսանողներ, աշխատող հաշմանդամներ: 2012թ-ին այս ծրագրով ուսուցում և համակարգիչ են ստացել 10 հաշմանդամ:

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ և Համաշխարհային Բանկի աջակցությամբ Գյումրիում 2010 թվականի սեպտեմբերից գործում է հաշմանդամների հիմնական նպատակը հաշմանդամների զբաղվածության ապահովման ճանապարհով’ նրանց հասարակություն ինտեգրման խնդրի լուծումն է:

2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կենտրոն են հաճախել շուրջ 1975 հաշմանդամություն ունեցող անձինք: Կենտրոնի աշխատակիցները կատարել են 360 տունայցեր, որի ժամանակ հաշմանդամին և նրա ընտանիքի անդամներին մատուցվել են խորհրդատվական (իրավաբանական, հոգեբանական, բժշկական, սոցիալական և այլն) ծառայություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում