Ա.Հովհաննիսյան. «Ֆինանսական միջոցների փոխանցումը որևէ կերպ կապված չէ Ա.Քոչարյանի մահվան պատճառների հետ»

Ինչպես արդեն հաղորդել ենք, արյան սուր հիվանդությամբ տառապող զինվոր Արթուր Քոչարյան այսօր մահացել է:

Ինչպես Times.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Ա.Քոչարյանի բուժումը չի ընդհատվել Մոսկվայի Դմ. Ռոգաչովի անվան արյունաբանական ինստիտուտում: Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ կնքվել է միջպետական պայմանագիր ՀՀ ՊՆ-ի և արյունաբանական կենտրոնի միջև, և կան վերջնագրեր, որոնցում ներկայացվում է զինվորի հիվանդության պատմությունը և բուժման ընթացքը:

«Կենտրոնն ամեն ինչ արել է զինվորի կյանքը փրկելու համար: Ֆինանսական միջոցների փոխանցումը որևէ կերպ կապված չէ Ա.Քոչարյանի մահվան պատճառների հետ: Դրանք անհիմն շահարկումներ են»,- նշեց Ա.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ՊՆ-ն պատրաստ է հրապարակել հիվանդանոցի կողմից տրամադրած տեղեկությունները զինվորի հիվանդության և բուժման ընթացքի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում