Հայ գրոսմայստերները հաջող են ելույթ ունենում միջազգային մրցաշարերում

Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս տարբեր միջազգային մրցաշարերում:

Armchess.am-ի հաղորդմամբ՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո ունեն 3,5-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարից’ գրոսմայստեր Անուար Իսմագամբետովից (Ղազախստան):

Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում անցկացվող օփենում երկու տուրից հետո ունի 2 միավոր եւ մի խումբ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում