ԱՆ. Սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի 55 դեպքից 10-ը հաստատվել է

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:

«Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են»,- հայտնում են նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում