Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն շատ մտահոգիչ հայտարարություն է արել
Նմանատիպ
Կիլիկիա Հայաստանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ իս, կատարել է շատ մտահոգիչ հայտարարություն, այդ հայտարարությամբ նա փորձ է անում լեգիտիմացնել թուրքական բանակի ռազմական գործողությունները երկրի հարավարևելյան նահանգներում: Դավութօղլուն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք չի՞ ափսոսում Թուրքիայում պատմական քաղաքների ավերման համար, ասել է.
«Նույնիսկ եթե նման միջոցառումներ (բախումներ) չլինեին, միևնույն է, այդ քաղաքները պետք է վերակառուցվեին, հիմնովին փոխվեին քաղաքների ճարտարապետական դեմքը: Մենք նախատեսել էինք, որ հարավարևելյան քաղաքները պետք է ստանային քաղաքային դիմագիծ: Այնպես որ, պատժիչ գործողությունների արդյունքում վնասված շենքերը, անգամ չվնասվածները, ապամոնտաժվելու են, և նորերը կառուցվեն: Մոտ ապագայում մենք կհասնենք ահաբեկիչների (PKK) վերացմանը մեր երկրում ու կսկսենք քաղաքների, ինչու չէ, նաև նոր քաղաքների կառուցումը»:
Դավութօղլուն սրանով հասկացնել է տվել, որ անգամ կանգ չեն առնի բնակավայրերի հիմնահատակ ավերման ծրագրի առջև, միայն թե վերացնեն քրդական հարցի գործոնը: Կարծում եմ՝ նախապատրաստվում են քրդական ջարդեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում