Ծառուկյանը կոչնչացնի Օսկանյանին

Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը անհամբեր սպասում է, թե երբ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարելու նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, ԲՀԿ մեկ այլ անդամ Վարդան Օսկանյանը հաշվում է իր քաղաքական կարիերիայի վերջին օրերը:

ՀՀ նախկին արտգործնախարարի ԲՀԿ-ում հայտնվելը միտված էր հենց 2013 թվականի նախագահական ընտրություններին: «Քաղաքական թիմ» ձևավորող ԲՀԿ-ի ղեկավարությունը վերջը հասկացավ, որ «բարեգործների» վարկանիշը մեր հասարակության մեջ ավելի բարձր է: Ուստի, Օսկանյանին և ԲՀԿ-ի «քաղաքական թիմին» սպասվող ընտրապայքարում կտրվի միայն ծափահարողների դերը: Այն էլ՝ էպիզոդներում:

«Փորձառու դիվանագետն» այս ամենը, իհարկե, լավ հասկանում է: Ելնելով այս իրողությունից՝ նրան այսօր պետք է մտահոգի բացառապես մեկ հարց. կնկատի՞ արդյոք հասարակությունը նրա քաղաքական մահը, թե ոչ:

Քաղաքական դիտարկումների բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում