Կայացել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը

Նոյեմբերի 24-ին Քինգստոն քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցող կանադահայ կուսակցությունների, կազմակերպությունների, եկեղեցիների ներկայացուցիչները քննարկեցին հարցեր’ Կանադայի ազգաբնակչության շրջանակներում Հայոց ցեղասպանության հանրաճանաչման, 2013-2015թթ. ընթացքում նախատեսվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում