ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է տարվա խորհրդարանական առաջին քառօրյայի երրորդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 116 պատգամավոր:

Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Փետրվարի 2-ի նիստում պատգամավորները քննարկել են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում