5 մթերք, որոնք կթունազերծեն օրգանիզմը ավելի լավ, քան ցանկացած այլ դեղամիջոց
Նմանատիպ
Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Օրգանիզմը թունազերծելու կամ, ինչպես ասում են <<մաքրելու>> համար այժմ բազմաթիվ դեղամիջոցներ են ստեղծվել, սակայն մինչև վերջին նորամուծությունները միշտ եղել են մթերքներ, թուրմեր կամ ավանդական միջոցներ, որոնցով հնարավոր է եղել օրգանիզմը թունազերծել: Մի շարք մթերքների մեջը օրգանիզմը <<մաքրելուն>> օգնող օգտակար նյութեր ու հանքանյութեր կան, որոնք ամբողջությամբ կարող են փոխարինել հիմնականում քիմիական բաղադրությամբ դեղամիջոցներին:
Ձեզ ներկայացնում 5 մթերք, որոնք օգտագործելուց հետո ձեր օրգանիզմը կդառնա <<նորածին>>:
Բազուկ
Բազուկը օրգանիզմի համար մեկ մաքրուհին է: Այն պարունակում է բջջանք, ֆոսֆոր, վիտամին C և մի շարք այլ օգտակար նյութեր, որոնք նպաստում են օրգանիզմից ավելորդ ու անպետք մնացորդների չեզոքացմանը: Բազուկը մաքրում է աղեստամոքսային տրակտը բոլոր տեսակի բակտերիաներից: Բացի այդ այն պարունակում է այսպես կոչված բետաին, որը օգնում է լյարդին տոկսիններից ազատվելու գործում:
Ինչպես օգտագործել բազուկը: Խաշած վիճակում, աղցանների մեջ, բորշի մեջ կամ թարմ հյութի տեսքով:
Կաղամբ
Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ սննդային հյուսվածքներ, որոնք օգնում են օրգանիզմին միացնել իրար սննդային ծանր մետաղներն ու տոկսինները և դուրս հանել դրանք աղիների միջոցով: Կաղամբի բաղադրության մեջ մտնում են օրգանական թթուներ, որոնք լավացնում են աղեստամոքսային տրակտի միկրոմիջավայրը, ինչի շնորհիվ մարսողության համակարգի աշխատանքը բարելավվում է: Բացի այդ կաղամբը ունի բացառիկ վիտամին U, որը չեզոքացնում է վտանգավոր քիմիական նյութերը և ստամոքսի խոցի դեպքում քիչ, թե շատ նպաստում է որ վերքը փակվի:
Ինչպես օգտագործել կաղամբը: Հյութի տեսքով, եփված կամ թարմ վիճակում:
Սխտոր
Սխտորը միայն մեկ մասը պարունակում է 400-ից ավելի օգտակար նյութեր ու տարրեր: Առաջին հերթին այն հիանալի միջոց է արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար: Սխտորը մաքրում է երակները, չեզոքացնում է տուբերկուլյոզի ցուպիկը: Սխտորի միջոցով կարելի է պայքարել աղիներում ճիճուների դեմ: Այն դրանց դուրս է շպրտում կալի հետ միասին:
Ինչպես օգտագործել սխտորը: Այն կարող եք ուղղակի ուտել կամ մանրեցնել հետո օգտագործել տարբեր ուտեստներում:
Սոխ
Սոխի գլխավոր արժեքը դա ֆիտոնցիդն է, ինչով հարուստ են նաև եթերային յուղերը: Ֆիտոնցիդի միջոցով սոխը կատարում է հակաբակտերիալ այնպիսի ֆունկցիա, որ նույնիսկ լավագույն դեղամիջոցները չեն կարող: Բացի այդ սխտորը բարելավում է մարսողությունը, օգնում է ստամոքսին առանց ծանրաբեռնվածության ու արագ <<մաշեցնել>> սնունդը:
Ինչպես օգտագործել սոխը: Լավագույն տարբերակը այն ուղղակի թարմ վիճակում ուտելն է, կարելի է նաև աղցաններում օգտագործել:
Խնձոր
Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ պեկտին և բջջանք, որոնք կարգավորում են ամբողջ աղեստամոքսային տրակտի աշխատանքը՝ միացնում են իրար տոկսիններն ու շլակերը ու դուրս բերում օրգանիզմից: Բացի այդ խնձորը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը և ազատում է փորկապությունից: Խնձորի միջոցով կարելի է պայքարել այնպիսի վիրուսների դեմ, ինչպիսին են A խմբի վիրուսները, ստաֆիլակոկը, դիզենթերիան և պրոտեյը:
Ինչպես օգտագործել խնձորը: Թարմ վիճակում, մանրացրած, հյութի տեսքով կամ կարելի է շիլա պատրաստել:
Դիետոլոգների խոսքով, այս մթերքները ավելի լավ են թունազերծում օրգանիզմը, քան որևէ այլ դեղամիջոց: Բացի այդ դրանք պարունակում են մի շարք վիտամիններ, որոնք նպաստում են իմունիտետի բարձրացմանը ու օրգանիզմի տոնուսի կարգավորմանը: