Քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում անվճար բուժօգնության ակցիա կիրականացվի
05/12/2012 15:00
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 10-ից 20-ը քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա:
Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդմամբ՝ դիմողներին կտրամադրվի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում այցելուներին հավելյալ անվճար հետազոտությունների և բուժման ուղեգիր կտրվի:
Ցանկացողները քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 13:00-ն՝ ներկայացնելով անձնագիրը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 51-41-66 կամ 51-41-53 հեռախոսահամարներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում