Ինչու է Հայաստանում անիմաստ ինտելեկտուալ լինել
Նմանատիպ
Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Գիտե՞ք ինչու է Հայաստանում անիմաստ ինտելեկտուալ լինել: Նախ, ինտելոկտը պրոբլեմներ լուծելու գործիք է, նախևառաջ: Եվ կա երկու տիպի հասարակություն, պրոբլեմները լուծող և պրոբլեմները թաքցնող, տարբեր բաներով քողարկող:
Առաջին տիպի հասարակություններում կրթությունը սոցիալական արժեք է, մտավորականը, գիտնականը կամ պարզապես ինտելեկտուալ մարդու խոսքըգործ է դառնում, քանի որ նա մտածում է պրոբլեմը լուծելու վրա, իսկ պետական և այլ ինստիտուտները վերցնում են այդ լուծումն ու կիրառում: Մենք երկրորդ տիպի հասարակություն ենք, որտեղ պրոբլեմները դարերով թաքցվել ու քողարկվել են, դրա պատճառով էլ բազմաթիվ խելացի մարդկանց գործը մնացել է գրքերի մակարդակում և դուրս չի եկել գրադարաններից, չի սարձել սոցիալական պրակտիկա:
Հայաստանում կոնկրետ մարդու ինտելեկտը չունի հանրային նշանակություն, ունի միայն անհատական և մի քիչ էլ ընտանեկան նշանակություն, որովհետև միայն այդ ոլորտներում կարող է կիրառվել և արդյունք ապահովել:
Այնպես որ մենք չենք կարող սովորել հասարակության կամ պետության համար, մենք առավելագույնը կարող ենք սովորել ինքներս մեզ համար:
Հանրությանը մեր սովորելը և առհասարակ մտավորականի աշխատանքը պետք չի, քանի որ դրա նպատակը հանրային պրոբլեմներ ձևակերպել և լուծումներ առաջարկելն է, իսկ հանրությունը, այդ թվում և լուծման անմիջական շահառուները, նախընտրում է չբարձրաձայնել իր պրոբլեմների մասին: Մարդիկ կարող է ուրիշ բան մտածեն…
Հետևեք մեզ նաև Telegram-ում