Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել դեսպան Կ.Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազինյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Հանրապետության ղեկավարն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Կարինե Ղազինյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կյանքից վաղաժամ հեռացել է անվանի դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը։
Կարինե Ղազինյանը (Կրոյանը) ծնվել է 1955թ. հունվարի 8-ին Երևանում, ծառայողի ընտանիքում:
1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:
2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի գործադիր կառավարման դասընթացները:
1977 – 1981թթ. – աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում
1981 – 1983թթ. – դասավանդել է Մոսկվայի թիվ 2 անգլիական վարժարանում
1983 – 1988թթ. – աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում
1992 – 1994թթ. – դասավանդել է Երևանի պետական համալսարանում
1997 – 1999թթ. – Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
1999 – 2001թթ. – Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2001 – 2009թթ. – Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
2009թ. մարտից – 2011թ. սեպտեմբեր’ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ՀՀ գլխավոր բանակցող:
2011թ. սեպտեմբերի 8-ին նշանակվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Կարինե Ղազինյանը ՀՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է Մխիթար Գոշի շքանշանով, Ռումինիայի Նախագահի կողմից’ Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:
«Հեռացավ մեզանից աննկարագրելի հարուստ խառնվածքով անզուգական մի դիվանագետ, որի բարությունն ու ազնվությունը օրինակելի է եղել բոլորի համար: Կարինե Ղազինյանի’ արժանապատիվ անհատականությամբ օժտված հմուտ դիվանագետի, անկեղծ և ճշմարիտ մարդու, մեծ հայրենասերի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում»,- նշվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում