Երևանի մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայող է սպանվել

Երևանի մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է սպանվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։

Վերջինս նաև հայտնել է, որ սպանությունը կատարվել է հրազենի միջոցով և որ այս պահին քննիչներն աշխատում են դեպքի վայրում, կատարվում են քննչական գործողություններ:

Ավելի ուշ Մերի Սարգսյանը տեղեկացրել է, որ զինծառայողը մահացել է զորամասի տարածքից դուրս գտնվող վայրում, և նախաքննությունն իրականացնում է Ոստիկանության Էրեբունու բաժինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում