Զ.Փոստանջյան. «Բետոնաշաղախողի սեփականատիրոջ հոգեկերտվածքով օլիգարխները չեն կարող միասնական թեկնածու լինել»
07/12/2012 13:18
Նմանատիպ
Բետոնաշաղախողի սեփականատիրոջ հոգեկերտվածքով օլիգարխները չեն կարող միասնական թեկնածու լինել։ Նման արձագանք ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ տվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դառնալ ընդդիմության միասնական թեկնածու:
Զ.Փոստանջյանը նաև բացառել է այն տարբերակը, թե «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը կարող է հանել իր թեկնածությունը հօգուտ մեկ այլ թեկնածուի.
«Բացառվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է որևիցե մեկի օգտին հանել իր թեկնածությունը: Նա մեր ժողովրդի, միացյալ Հայաստանի Ջավախքի հավաքական թեկնածուն է, որն ընդդիմադիր է եղել բոլոր երեք նախագահներին»,- ասել է պատգամավորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում