Հայ գրոսմայստերները շարունակում են առաջատար դիրքերը պահպանել միջազգային մրցաշարերում
07/12/2012 14:38
Նմանատիպ
Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացնում է նոր մանրամասներ հայ գրոսմաստերների հաջողություններից միջազգային մրցաշարերում:
Ըստ այդմ՝ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից ունի 6,5 միավոր եւ գրոսմայստեր Սեմյոն Դվոյրիսի եւ միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմեւի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը:
Զավեն Անդրիասյանը վաստակել է 5,5, Հովհաննես Գաբուզյանը եւ Հրայր Սիմոնյանը’ 5-ական միավոր:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում