ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի. Կհաստատվի նախագահական ընտրությունների անցկացման ժամկետները
07/12/2012 19:06
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում վաղը հայտարարությամբ հանդես է գալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Նույն օրը’ ավելի ուշ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կգումարվի արտահերթ նիստ, որի ընթացքում կհաստատվի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում