Վեդիի և Նախիջևանի սահմանում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին, տեղական ժամանակով 01:09-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում’ Վեդի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են’ հյուսիսային լայնություն 39.83˚ և արևմտյան երկայնություն 45.00˚:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնայինգոտում կազմել է 3 բալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում