Վանիկ Ավետիսյանը և Ժորժ Եղիկյանը՝ Հայաստանի չեմպիոններ
16/02/2016 17:26

Նմանատիպ
Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային երրորդ օրը հարթակ դուր եկան 69 կգ և 77 կգ քաշային կարգերի ծանրորդները: 69 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Վանիկ Ավետիսյանը (305 կգ), իսկ 77 կգ քաշայինների պայքարում լավագույնը Ժորժ Եղիկյանն էր (310 կգ):
Փետրվարի 17-ին հարթակ դուրս կգան 85 կգ և 94 կգ քաշային կարգերի մարզիկները:
Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական
Հետևեք մեզ նաև Telegram-ում